Jump to content

Էլի Ուիթնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլի Ուիթնի
անգլ.՝ Eli Whitney
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 8, 1765(1765-12-08)[1][2][3][…]
ԾննդավայրWestborough, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 8, 1825(1825-01-08)[1][3][4] (59 տարեկան)
Մահվան վայրՆյու Հեյվեն
ԳերեզմանԳրուվ Սթրիտ գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի քոլեջ և Leicester Academy?
Մասնագիտությունձեռնարկատեր, գյուտարար, ճարտարագետ, tax collector և քաղաքական գործիչ
ԱմուսինHenrietta Frances Edwards?[6]
Ծնողներհայր՝ Eli Whitney?[6], մայր՝ Elizabeth Fay?[6]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունPhi Beta Kappa
ԵրեխաներEli Whitney Jr.?[6]
 Eli Whitney Վիքիպահեստում

Էլի Ուիթնի (անգլ.՝ Eli Whitney,, դեկտեմբերի 8, 1765(1765-12-08)[1][2][3][…], Westborough, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունվարի 8, 1825(1825-01-08)[1][3][4], Նյու Հեյվեն, ամերիկացի գյուտարար և արդյունաբերող։ Հորինել է բամբակյա մանրաթել անջատիչ, առաջիններից մեկն է, որ նախագծել է ֆրեզերային մեքենա, հիմք է դրել մեքենաշինության մեջ զանգվածային արտադրության կազմակերպմանը։

Բամբակյա մանրաթելերի օգտագործումը ամրապնդել է Հարավային Նահանգների տնտեսությունը Ամերիկայի քաղաքացիական պատերազմից առաջ և դարձել է ստրկության պահպանման նախադրյալներից մեկը[8][9]։ Չնայած դատարաններում բազմաթիվ արտոնագրային գործերին, Ուիթնին չի կարողացել օգտվել այս գյուտից։ Ավելի ուշ, բանակի համար ռազմական պատվերների վրա աշխատելիս, նա մշակել է հավաքման ընթացքում մասերի փոխարինելիության սկզբունքը և այն բերել է արդյունաբերական օգտագործման։

Էլի Ուիթնին ծնվել է 1765 թվականի դեկտեմբերի 8-ին Մասաչուսեթս նահանգի Ուեսթբորո քաղաքում, Ուորսթերից 15 կմ հեռավորության վրա, հարուստ ֆերմերի ընտանիքում։ Էլին եղել է ընտանիքի ավագ երեխան, նրա մայրը՝ Էլիզաբեթ Ֆեյը, մահացել է մինչև Էլի 12 տարեկան դառնալը[10]։ Ուիթնին ինժեներական ունակություններ դրսևորել է վաղ տարիքում, աշխատելով իր երիտասարդության տարիներին դարբնոցում, մասնավորապես մշակել է մեքենա մեխերի արտադրության համար[11]։ Մոտ 20 տարեկան հասակում Ուիթնին որոշել է ընդունվել Յեյլի քոլեջ՝ իրավագիտություն ուսումնասիրելու համար, սակայն խորթ մոր հակազդեցության պատճառով նա միայն 23 տարեկան հասակում է լքել տունը և ընդունվել քոլեջ[12]։

27 տարեկանում ավարտելով քոլեջը՝ Ուիթնին մեկնել է Հարավային Կարոլինայում դասավանդող աշխատելու, սակայն պատահաբար հանդիպել է գեներալ Նաթանիել Գրինի այրուն՝ ընդունել է Ջորջիա նահանգի պլանտացիայում հավատարմատար աշխատելու նրա առաջարկը։

Բամբակազտիչ սարք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանտացիայում Ուիթնին բախվել է բարձրադիր բամբակի սերմերի սորտերը մաքրելու խնդրին։ Բամբակյա այս սորտերը հասարակ էին, բայց նրանք պահանջում էին աշխատատար ձեռքի աշխատանք՝ բամբակի մանրաթելերի և փոքր պինդ սերմերի բաժանման համար։ Ուիթնին ստեղծել է բամբակյա Ջին մեքենա, որը թույլ է տվել մի քանի անգամ բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը։ Մաղի թելերը սերմերը տեղում էին պահում, մինչդեռ թմբուկը կորի մետաղական կեռիկներով պատռում էր մանրաթելերը, պտտվող խոզանակը հեռացնում էր մանրաթելերը թմբուկի կեռիկներից։

1794 թվականի մարտի 14-ին Ուիթնին արտոնագիր է ստացել բամբակազտիչ սարքի համար։ Գյուտարարը և նրա ուղեկից Ֆինեաս Միլլերը (Phineas Miller) փորձել են մշակված բամբակյա մանրաթելի մի մասը հավաքել տնկարարներից` գյուտը օգտագործելու համար։ Բամբակի արտադրությունն աճել է հարյուր անգամ, բայց տնկարարների մեծ մասն անտեսեց արտոնագիրը։ Բազմաթիվ դատական գործեր չպսակվեց հաջողությամբ, և 1801 թվականին Ուիթնին և Միլլերը որոշել են բանակցել բամբակ արտադրող նահանգների հետ միանվագ գումարի վճարման մասին, բայց միայն երկու նահանգ է համաձայնվել վճարման այդ ձևին, և հանգանակված գումարի մեծ մասը հատկացվել է դատական ծախսերն ու պարտքերը ծածկելու համար։ Ուիթնին որոշել է թողնել բամբակի բիզնեսը և վերադառնալ Հյուսիս՝ Նյու Հեյվեն քաղաք (Կոնեկտիկուտ նահանգ)։

«Բամբակի Թագավորը» (King Cotton) նշանակալի դեր է խաղացել Հարավային Նահանգների տնտեսության և քաղաքականության մեջ, սակայն բամբակի զարգացումը ամրապնդել է ստրկության կողմնակիցների դիրքերը[8]։

Փոխանակելիության սկզբունքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1798 թվականի հունվարին Ուիթնին պայմանագիր է կնքում ԱՄՆ-ի կառավարության հետ՝ 1800 թվականին 10 հազար մուշկետներ մատակարարելու մասին և սկսում է նոր արտադրություն կազմակերպել՝ հիմնված մեքենաների հզորության համակցության, աշխատանքի բաժանման և փոխանակելիության սկզբունքի վրա, որի հանրահռչակմանը Ուիթնին նվիրել է մնացած կյանքը։ Ուիթնիից առաջ մուշկետները պատրաստվում էին անհատապես, մեկ մուշկետի դետալները հաճախ չէին համապատասխանում մյուսի չափերին։ Փոխարինելիության սկզբունքի համաձայն՝ բոլոր մասերը պետք է մասսայական արտադրվեն՝ ճշգրտությամբ, որը թույլ է տալիս արտադրանքը հավաքել տարբեր խմբաքանակների դետալներից։ Ուիթնին զանգվածաբար օգտագործել է մետաղամշակման նոր տեխնոլոգիաները՝ աշխատողների հմտությունների պահանջները նվազեցնելու համար։

Չնայած Ուիթնին ուշացել է 8 տարով պատվերի կատարումից, նա ստեղծել է արտադրության նոր համակարգ և հաջորդ պատվերը՝ 15 հազար մուշկետով, կատարել է արդեն երկու տարվա ընթացքում։ Նոր մեքենաների օգտագործումը և աշխատանքի բաժանումը նկատելի են բազմաթիվ փաստաթղթերով, սակայն որոշ հետազոտողներ կարծում են, որ Ուիթնիին երբեք չի հաջողվել արտադրության մեջ փոխարինելիություն ձեռք բերել[13]։ Փոխարինելի մասեր օգտագործելու գաղափարը Ուիթնիից առաջ առաջարկել էին ֆրանսիացի հրետանավոր սպա Ժան Բատիստ Վակետ Դե Գրիբովալը (Jean-Baptiste Vaquette de Gribeauval), ամերիկացիներ Ջոն Հոլին (John H. Hall) և Սիմոն Նորսին (Simeon North): Ինժեներ Օնորե Բլանը ոգեշնչված էր ֆրանսիացի հրետանավորի աշխատանքից՝ Ժան դե Գրիբովալի ղեկավարությամբ, որը սկսել է կիրառել հրետանու փոխարինելիությունը, թնդանոթների և արկերի ստանդարտացումը։ Բլանը որոշել է կիրառել Գրիբովալի համակարգի սկզբունքները մուշկետների արտադրության մեջ՝ մասերի փոխարինելիության հասնելու համար։ Երբ Բլանը փորձում էր հետաքրքրել իր զինակիցներին այդ գաղափարով, նա չընկալվեց այդ սկզբունքների կենսունակության վերաբերյալ թերահավատության և այն մտավախության պատճառով, որ նրանց զբաղվածությունը կամ վարպետությունը կարող է վտանգվել։ Բոլանը դիմել է Թոմաս Ջեֆերսոնին, այն ժամանակ Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանին, որը հասկանում էր, որ նման համակարգը թույլ կտա ԱՄՆ-ին ազատել ռազմական տեխնիկայի արտադրության կախվածությունից։ Ջեֆերսոնը փորձել է համոզել Բլանին տեղափոխվել Ամերիկա, սակայն դա նրան չի հաջողվել։ Նախագահ Ջորջ Վաշինգտոնը հավանություն է տվել այդ գաղափարին և մինչև 1798 թվականը պայմանագիրը է կնքել Ուիթնիի հետ 12,000 մուշկետի համար, կառուցված նոր համակարգի շրջանակներում։

Ֆրեզերային մեքենա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ պատմաբաններ (օրինակ՝ Ջոզեֆ Վ. Ռոու) պնդում են, որ հենց Էլի Ուիթնին է եղել ֆրեզերային մեքենայի գյուտարարը, մյուսները (Վուդբերի, Սմիթ, Մուիր) կարծում են, որ նա ընդամենը մեկն էր այն մի շարք ինժեներներից, որոնք նախագծել և կատարելագործել են այդ սարքավորումը 1814-1818 թվականներին։ Ֆրեզերային մեքենայի վրա մետաղի մշակումը թույլ է տվել հասնել մասերի պատրաստման ավելի մեծ ճշգրտության աշխատողների փոքր որակավորման դեպքում, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը։

Ընտանիք և կյանքի վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1817 թվականին Ուիթնին ամուսնացել է Հենրիետա Էդվարդսի (Henrietta Edwards), Կոնեկտիկուտի դեմոկրատական կուսակցության ղեկավարի դստեր և Յելի քոլեջի նախագահի զարմուհու հետ։

Էլի Ուիթնին մահացել է 1825 թվականի հունվարի 8-ին, շագանակագեղձի քաղցկեղից 59 տարեկան հասակում՝ թողնելով ժառանգություն չորս որդի։

  • Էլի Ուիթնի Կրտսեր (Eli Whitney, Jr.; 1820-1894) սկսել է ղեկավարել զենքի գործարանը 1841 թվականին, եղել է մեկ այլ նշանավոր զինագործի՝ Սեմուել Կոլտի գործընկերը։
  • Էլի Ուիթնի չորրորդը (Eli Whitney IV,1847-1924) վաճառել է Ուիթնիի զենքի գործարանը՝ «Winchester Repeating Arms»-ը, որը նույնպես տեղակայված է Նյու Հեյվենում։

1970-ականներին բացվել է Էլի Ուիթնիի թանգարանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  5. Find A Grave — 1996.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Pas L. v. Genealogics — 2003.
  7. https://www.invent.org/inductees/eli-whitney
  8. 8,0 8,1 Статья «Eli Whitney in Georgia» Արխիվացված 2013-04-05 Wayback Machine в энциклопедии «The New Georgia Encyclopedia»
  9. Митчел Уилсон Американские учёные и изобретатели = American Science and Invention / К.М. Чушкова. — 2-е. — Москва: «Знание», 1975. — 136 с. — (Творцы науки и техники). — 100 000 экз.
  10. «Westborough Deaths». Massachusetts Vital Records to 1850. New England Historic Genealogical Society. 2001–2008. էջ 275. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 17-ին.
  11. Inventor of the Week: Eli Whitney Cotton Gin Արխիվացված 2013-05-28 Wayback Machine / Massachusetts Institute of Technology, MIT School of Engineering
  12. Olmsted, Denison. Memoir of Eli Whitney, Esq. — New Haven: Durrie & Peck, 1846. — P. 9. — 80 p.
  13. Woodbury, Robert S. (1960). «The Legend of Eli Whitney and Interchangeable Parts.» Technology & Culture 1.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Уилсон, Митчел Американские учёные и изобретатели / Пер. с англ. Рамзес, Виктор Борисович. — М.: Знание (издательство, Москва), 1975. — С. 19—26. — 136 с. — 100 000 экз.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլի Ուիթնի» հոդվածին։